Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
«Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիր Բանկի աջակցությամբ
2015-05-22


Բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարվեց մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:


Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ Բանկի հաճախորդներն են:


Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

Միջոցառումը կրում է նաև տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաև Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ: Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները և այն հնարավորությունները որոնք կարող են բացվել հավաստագրված առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:

Ելույթ ունեցավ նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից Բանկը միշտ եղել է հայ ֆերմերի, ագարակատիրոջ, գյուղմթերք արտադրող և հողը մշակող մարդու կողքին: «Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել և համարում ենք աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- շեշտեց պարոն Անդրեասյանը:


Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ Բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշեց. «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող և կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը և խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր Բանկի` հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է, սկզբից որպես Հայգյուղփոխբանկ և 2006-ից որպես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, մենք միշտ սատարել և սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»:

Ծրագրի իրագործման հնարավորությունները Հակոբ Անդրեասյանը բարձր է գնահատում. «Այսօրվա միջոցառումը նոր լիցք և որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք, մեր մեկ այլ գործընկերոջ հետ, որոշել ենք դյուրացնել օրգանական, Էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը Եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար: Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաև սեմինարներ և խորհրդատվություն»,- ամփոփեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:


Ծրագիրը, սակայն, այսքանով չի ավարտվում: Համաժողովին հաջորդելու են թրեյնինգների և սեմինարների շարք:

Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում և մրցույթ:

Մրցույթում հաղթած միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ կանցնեն անվճար սերտիֆիկացում:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.08.2015 09:36
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am