Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Մեկ տարի առանց Ստեփան Գիշյանի ու նրա հետ
2015-05-18


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական Մայր թատրոնում մայիսի 15-ին կայացավ Բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշ երեկո: Հուշ երեկոյին ներկա էին Ստեփան Գիշյանի մայրը, հարազատները, մտերիմները, գործընկերները:

«Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա ներկայությամբ»,- այսպես անցած ժամանակը բնութագրեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ խոսելով ուսանողական ընկերոջ մասին:

«Այս մեկ տարվա ընթացքում նա մեր կողքին չէր, բայց շատ հաճախ ենք հիշել նրան, խոսել նրա հետ, խորհուրդ հարցրել, ծիծաղել, որովհետև Ստեփանը լավ հումոր ուներ, շատ հաճախ էլ իր տեսակետներն ենք քննարկել, որովհետև ինչ նա հասցրել է անել՝ բավականին մեծ պաշար է բոլորիս համար, որին հետագայում ևս պետք է անդրադառնանք ու քննարկենք: Գիշյանը նոր ստանդարտներ, մոտեցումներ ու մշակույթ է բերել բանկային համակարգ: Թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ բանկային համակարգում «Ակբա բանկ»-ն իր ուրույն տեղն ունի ու շատ հարցերով տարբերվում է մյուս բանկերից: Առաջին հերթին դա Ստեփանի նոր մոտեցումների արդյունքն է»,-ասաց բանկի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Հուշ-երեոկոյի ընթացքում Հակոբ Անդրեասյանը հայտարարեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախաձեռնությամբ ստեղծված «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի մասին:

«Հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու բարեկամության ամրապնդմանը:
Դրա շահառուներն են լինելու վաղվա սոցիալապես ակտիվ այն երիտասարդները, որոնք կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ: Ամեն տարի հոգաբարձումների խորհուրդը կքննարկի առաջարկված ծրագրերը և դրանցից կընտրի նրանք, որոնք կհամապատասխանեն հիմնադրամի նպատակներին: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչեւ իրականացումն աջակցել է մեզ:»- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.08.2015 09:39
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am