Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքի էությունը և նպատակը

Ռեպո գործարք՝ ֆինանսական գործարք, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է վաճառում մյուս կողմին և միաժամանակ պարտավորվում է որոշակի ժամանակ անց հետ գնել նույն արժեթուղթը մյուս կողմի պահանջով.

Հակադարձ ռեպո գործարք՝ ֆինանսական գործարք, որի ժամանակ մի կողմը արժեթուղթ է գնում մյուս կողմից և միաժամանակ պարտավորվում է որոշակի ժամանակ անց հետ վաճառել նույն արժեթուղթը մյուս կողմի պահանջով:

Ռեպո (Հակադարձ ռեպո) գործարքի նպատակն է կարճաժամկետ դրամական միջոցների ներգրավումը (տեղաբաշխումը)՝ արժեթղթերի առք ու վաճառքի երկու հակադարձ գործարքների իրականացման միջոցով։

Գործընկերների շրջանակ

Բանկը Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ կարող է կնքել ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող՝ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային կազմակերպությունների և ներդրումային ֆոնդերի հետ

Գործարքի պայմաններ

Գործարքի պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով՝ Բանկի ներքին ընթացակարգերով սահմանված սկզբունքների հիման վրա

Կարգավորող իրավական ակտ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների իրականացման ընթացակարգ

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 10.02.2023 11:34
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am