Հայ
Քայլ
1
ACBA TOKEN
ACBA Token հեռախոսային հավելվածը հնարավորություն է տալիս ACBA ON-LINE ծառայությունից օգտվող հաճախորդներին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ:
Ապահով օգտագործում
Համակարգում օգտատիրոջ նույնականացումն իրականացվում է երկմակարդակ նույնականացուցիչների միջոցով` օգտատիրոջ անուն, գաղտնաբառ և մեկանգամայա օգտագործման գաղտնաբառ (ՄՕԳ)։
Օգտվեք ACBA ON-LINE ծառայությունից առանց լրացուցիչ սարքի առկայության. բավարար է բջջային հեռախոսը և ներբեռնած ACBA Token հեռախոսային հավելվածը:
Բեռնել ACBA Token ծրագրային հավելվածը
Մեկանգամյա գաղտնաբառ
Մուտք գործելով ACBA ON-LINE համակարգ` համապատասխան դաշտում լրացնում եք Բանկում Ձեզ տրամադրված Օգտագործողի անունը, գաղտանբառը և ACBA Token ծրագրային հավելվածի միջոցով Ձեզ տրամադրված մեկանգամյա գաղտնաբառը:
Հաճախակի տրվող հարցեր
Ինչպե՞ս ակտիվացնել և օգտագործել ACBA Token հեռախոսային հավելվածը
1.1. Ներբեռնեք ACBA Token ծրագրային հավելվածը
1.2. Մոտեցեք Բանկի մասնաճյուղ, լրացրեք ACBA ON-LINE ծառայությունից օգտվելու հայտ
1.3. Լրացնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին  կուղարկվի ակտիվացման կոդ, որով Դուք կկարողանաք գրանցվել ACBA Token ծրագրում
1.4. Մոբայլ տոկենի տրամադրման դեպքում հաճախորդը իր էլեկտրոնային հասցեին ուղարկված ակտիվացման կոդով գրանցվում է ACBA Token ծրագրում, որից հետո ավտոմատ կատարվում է տվյալ Մոբայլ տոկենի ակտիվացում, և հաճախորդի էլեկտրոնային հասցեին է ուղարկվում գաղտնաբառը
Հեռախոսի վնասման, կորստի, ՊԻՆ կոդը մոռանալու կամ նոր հեռախոսի ձեռք բերման դեպքում ինչպե՞ս ակտիվացնել նոր ACBA Token հավելված
Կարող եք այցելել Բանկ կամ Մոբայլ տոկենի փոփոխման էլեկտրոնային դիմում լրացնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքի «Online հայտեր» բաժնի, «Մոբայլ տոկենի փոփոխում» հատվածի համապատասխան դաշտերում նշելով փոփոխման ենթակա Մոբայլ տոկենի Օգտագործողը, Գաղտնաբառը և տրամադրման ենթակա Մոբայլ տոկենի Օգտագործողը, որից հետո Բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ՝ Ձեր կողմից դիմումի ուղարկման հաստատումը ստանալու նպատակով:
Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. “Անհատականացումը ձախողվեց։ Խնդրում ենք ստուգել կոդը։” Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք ստուգել համակարգում Ձեր մուտքագրած կոդի համապատասխանությունը Բանկի կողմից տրամադրված գանցման կոդին։ Նշված հաղորդագրությունը ստացվում է այն դեպքում, եթե համակարգ մուտքագրած կոդը տարբերվում է Բանկի կողմից տրամադրված կոդից։ Եթե Ձեր մուտքագրած կոդը համապատասխանում է Բանկի կողմից տրամադրված կոդին, սակայն Դուք շարունակում եք ստանալ նշված հաղորդագրությունը, խնդրում ենք կապվել Բանկի հաճախորդների սպասարկման ստարաբաժանման հետ կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ։
Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. “Կապի ձախողում։ Խնդրում ենք ստուգել ինտերնետ կապի առկայությունը։” Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք ստուգել Ձեր հեռախոսի ինտերնետ կապը։ Եթե Ձեր հեռախոսը միացված չէ ինտերնետին, խնդրում ենք հեռախոսը միացրե՛ք ինտերնետին և կրկնե՛ք ակտիվացման գործընթացը։
PIN-ը փոխելու ընթացքում ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. “PIN-երի անհամապատասխանություն։ Խնդրում ենք երկու դաշտերում մուտքագրել նույն PIN-ը։” Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք գործող PIN-ի համար նախատեսված երկու դաշտերում մուտքագրել նույն PIN-ը։ Նոր PIN-ի համար նախատեսված երկու դաշտերում ևս անհրաժեշտ է մուտքագրել ճիշտ նույն նոր PIN-ը։
Կարո՞ղ եմ արդյոք նույն ակտիվացման կոդը օգտագործել երկու անգամ։
Ո՛Չ։ Նույն ակտիվացման կոդը չի կարող օգտագործվել մեկից ավելի անգամ գրանցվելու համար։ Այն կարող է օգտագործվել ակտիվացման ընթացքում միայն մեկ անգամ։ Եթե Դուք ջնջել կամ զրոյացրել եք (reset) նախկին անհատական կարգաբերումները, խնդրում ենք կապվել Բանկի հետ` ակտիվացման նոր կոդ և PIN ստանալու համար։
Ի՞նչ կլինի, եթե միանգամյա օգտագործման գաղտնաբառի գեներացման ժամանակ մուտքագրեմ սխալ PIN:
Ծրագիրը չի ստուգում Ձեր մուտքագրած PIN-ի ճշգրտությունը և միանգամյա օգտագործման գաղտնաբառ կարող է գեներացնել նաև սխալ մուտքագրած PIN-ի համար։ Սակայն PIN-ի և միանգմայա օգտագործման գաղտնաբառի նման անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա գրանցվել կամ անցնել հաջորդ քայլերին։
Ի՞նչ կլինի, եթե PIN-ի փոփոխման ընթացքում մուտքագրեմ սխալ գործող PIN։
Եթե հաճախորդը գործող PIN-ի համար նախատեսված դաշտերում մուտքագրում է սխալ PIN և փոխում է հին PIN-ը, նախկին PIN-ը վերականգնման ենթակա չէ, և անհրաժեշտ է կապվել Բանկի հետ` նոր ակտիվացման կոդ և PIN ստանալու համար։ EZIO Moblie Token ծրագիրը նոր սխալ PIN-ի հիման վրա կգեներացնի միանգամյա օգտագործման գաղտնաբառեր, սակայն դրանցով համակարգ մուտքը և օնլայն գործարքների իրականացումը հնարավոր չի լինի, քանի որ այդ կերպ գեներացված միանգամյա օգտագործման գաղտնաբառերի հավաստագրումը կձախողվի։
Ինչպես փոխարինել Token անվտանգության սարքը ACBA Token հեռախոսային հավելվածով`
ACBA ON-LINE համակարգից արդեն օգտվող հաճախորդները *ACBA TOKEN* բջջային հավելվածը կարող են ակտիվացնել՝ վերադարձնելով Բանկին իրենց անվտանգության սարքը, քանի որ անվտանգության սարքը և բջջային հավելվածի միաժամանակյա օգտագործումն անհնար է: