Հայ
Քայլ
1
ACBA MOBILE
ACBA Mobile բջջային հավելվածը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց Բանկ այցելելու ցանկացած վայրում ցանկացած պահին Ձեզ հետ ունենալով միայն բջջային iOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս և պլանշետ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով Դուք կարող եք`
տեղեկություն ստանալ Ձեր բոլոր հաշիվների մնացորդի, կատարված գործարքների մասին,
կատարել փոխանցումներ Ձեր հաշիվների միջև
կատարել փոխանցումներ ՀՀ տարածքում,
կատարել կոմունալ և այլ վճարումներ,
տեղեկանալ տվյալ պահին Բանկում գործող տարադրամի փոխարժեքներին,
տեսնել Բանկի` Ձեր գտնվելու վայրին մոտակա բանկոմատների և մասնաճուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա և այլն:
կատարել ՃՈ վճարումներ
պատճենել գործարքները
Ապահով օգտագործում
Համակարգում օգտատիրոջ նույնականացումն իրականացվում է եռամակարդակ նույնականացուցիչների միջոցով` օգտատիրոջ անուն, գաղտնաբառ և PIN կոդ։ ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով իրականացվող ցանկացած գործարքի իրականացում հաստատվում է PIN կոդի մուտքագրմամբ:
Օգտվեք ACBA Mobile բջջային հավելվածից և կառավարեք Ձեր հաշիվները օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրից, որտեղ Ձեզ հարմար է. բավարար է ինտերնետ հասանելիություն ունեցող բջջային հեռախոսը և ներբեռնած ACBA Mobile բջջային հավելվածը:
Բեռնել ACBA Mobile բջջային հավելվածը
Մեկանգամյա գաղտնաբառ
Մուտք գործելով ACBA ON-LINE համակարգ` համապատասխան դաշտում լրացնում եք Բանկում Ձեզ տրամադրված Օգտագործողի անունը, գաղտանբառը և ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով Ձեզ տրամադրված մեկանգամյա գաղտնաբառը:
Հաճախակի տրվող հարցեր
Ինչպե՞ս ակտիվացնել և օգտագործել ACBA Mobile բջջային հավելվածը
1.1. Ներբեռնեք ACBA Mobile բջջային հավելվածը
1.1.1. Եթե Դուք օգտվում եք ACBA-ON LINE համակարգից ACBA Token հավելվածի միջոցով, ապա անհրաժեշտ է այցելել Բանկի Ձեզ սպասարկող մասնաճյուղ, կնքել համաձայնագիր, լրացնել Մոբայլ տոկենի փոխարինման դիմում, որից հետո Ձեր կողմից նշված էլ. հասցեին կուղարկվի ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման կոդը և գաղտնաբառը և  Բանկի աշխատակիցը Ձեզ կփոխանցի PIN կոդը:  Դուք հնարավորություն ունեք նաև համաձայնագիրը կնքելուց հետո <Մոբայլ տոկենի փոխարինման հայտ> լրացնել Բանկի ինտերնետային կայքի միջոցով, որի համար բավարար է այցելել www.acba.am ինտերնետային կայք, լրացնել  <Մոբայլ տոկենի փոխարինման հայտ> և Ձեր կողմից նշված էլ. հասցեին կուղարկվի ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման կոդը, գաղտնաբառը և PIN կոդը:
1.1.2. Եթե Դուք օգտվում եք ACBA ON-LINE համակարգից տոկեն անվտանգության սարքի միջոցով, ACBA Mobile բջջային հավելվածը կարող եք ակտիվացնել՝ վերադարձնելով Բանկին Ձեր անվտանգության սարքը, քանի որ անվտանգության սարքի և բջջային հավելվածի միաժամանակյա օգտագործումն անհնար է: Անվտանգության սարքը վերադարձնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ակտիվացման կոդը:
1.1.3. Եթե Դուք չեք օգտվում ACBA ON-LINE ծառայությունից, կարող եք մոտենալ Բանկի մասնաճյուղ, լրացնել ACBA ON-LINE ծառայությունից օգտվելու հայտը, որից հետո Ձեր էլեկտրոնային հասցեին  կուղարկվի ACBA Mobile բջջային հավելվածի ակտիվացման կոդը
1.2. Հաճախորդն իր էլեկտրոնային հասցեին ուղարկված ակտիվացման կոդով գրանցվում է ACBA Mobile բջջային հավելվածում, որից հետո ավտոմատ կատարվում է տվյալ հավելվածի ակտիվացում, և հաճախորդի էլեկտրոնային հասցեին է ուղարկվում գաղտնաբառը:
Հեռախոսի վնասման, կորստի, PIN կոդը մոռանալու կամ նոր հեռախոսի ձեռք բերման դեպքում ինչպե՞ս ակտիվացնել նոր ներբեռնած ACBA Mobile բջջային հավելվածը:
Կարող եք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ ACBA Mobile բջջային հավելվածի փոփոխման էլեկտրոնային դիմում լրացնել Բանկի www.acba.am ինտերնետային կայքի «Online հայտեր» բաժնի «Մոբայլ բանկինգի փոփոխում» հատվածի համապատասխան դաշտերում նշելով փոփոխման ենթակա Մոբայլ բանկինգի Օգտագործողը, Գաղտնաբառը և տրամադրման ենթակա Մոբայլ տոկենի Օգտագործողը, որից հետո Բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ՝ Ձեր կողմից դիմումի ուղարկման հաստատումը ստանալու նպատակով:
Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. «Անհատականացումը ձախողվեց։ Խնդրում ենք ստուգել կոդը»։ Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք ստուգել համակարգում Ձեր մուտքագրած կոդի համապատասխանությունը Բանկի կողմից տրամադրված գանցման կոդին։ Նշված հաղորդագրությունը ստացվում է այն դեպքում, եթե համակարգ մուտքագրած կոդը տարբերվում է Բանկի կողմից տրամադրված կոդից։ Եթե Ձեր մուտքագրած կոդը համապատասխանում է Բանկի կողմից տրամադրված կոդին, սակայն Դուք շարունակում եք ստանալ նշված հաղորդագրությունը, խնդրում ենք կապնվել Բանկի հաճախորդների սպասարկման ստորաբաժանման հետ կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Համակարգում գրանցվելիս ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. «Կապի ձախողում։ Խնդրում ենք ստուգել ինտերնետ կապի առկայությունը։» Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք ստուգել Ձեր հեռախոսի ինտերնետային կապը։ Եթե Ձեր հեռախոսը միացված չէ ինտերնետին, խնդրում ենք հեռախոսը միացրե՛ք ինտերնետին և կրկնե՛ք ակտիվացման գործընթացը։
PIN կոդը փոխելու ընթացքում ստանում եմ հետևյալ հաղորդագրությունը. «PIN կոդերի անհամապատասխանություն։ Խնդրում ենք երկու դաշտերում մուտքագրել նույն PIN կոդը։» Ի՞նչ է սա նշանակում։
Խնդրում ենք գործող PIN կոդի համար նախատեսված երկու դաշտերում մուտքագրել նույն PIN կոդը։ Նոր PINկոդի համար նախատեսված երկու դաշտերում ևս անհրաժեշտ է մուտքագրել ճիշտ նույն նոր PIN կոդը։
Կարո՞ղ եմ արդյոք նույն ակտիվացման կոդը օգտագործել երկու անգամ։
Ո՛Չ։ Նույն ակտիվացման կոդը չի կարող օգտագործվել մեկից ավելի անգամ գրանցվելու համար։ Այն կարող է օգտագործվել ակտիվացման ընթացքում միայն մեկ անգամ։ Եթե Դուք ջնջել կամ զրոյացրել եք (reset) նախկին անհատական կարգավորումները, խնդրում ենք կապ հաստատել Բանկի հետ` ակտիվացման նոր կոդ և PIN կոդ ստանալու համար։
Ի՞նչ կլինի, եթե միանգամյա օգտագործման գաղտնաբառի գեներացման ժամանակ մուտքագրեմ սխալ PIN:
Ծրագիրը չի ստուգում Ձեր մուտքագրած PIN-ի ճշգրտությունը և միանգամյա օգտագործման գաղտնաբառ կարող է գեներացնել նաև սխալ մուտքագրած PIN-ի համար։ Սակայն PIN-ի և միանգմայա օգտագործման գաղտնաբառի նման անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա գրանցվել կամ անցնել հաջորդ քայլերին։
Ի՞նչ կլինի, եթե միանգամյա օգտագործման գաղտնաբառի գեներացման ժամանակ մուտքագրեմ սխալ PIN կոդ:
Ծրագիրը չի ստուգում Ձեր մուտքագրած PIN կոդի ճշգրտությունը և միանգամյա օգտագործման գաղտնաբառ կարող է գեներացնել նաև սխալ մուտքագրած PIN կոդի համար։ Սակայն PIN կոդի և միանգամյա օգտագործման գաղտնաբառի նման անհամապատասխանության դեպքում համակարգը թույլ չի տա գրանցվել կամ անցնել հաջորդ քայլերին։
  • Եթե ցանկանում եք փոխել, կամ թարմացնել Ձեր բջջային հեռախոսի կամ թաբլեթի օպերացիոն համակարգը, խնդրում ենք նախապես դիմել Բանկ:
  • Հավելվածի նոր տարբերակի առկայության դեպքում խնդրում ենք հավելվածը չապաակտիվացնել (uninstall), քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի նորից ակտիվացնել ծրագիրը:
Մոբայլ Բանկինգի փոխարինման անհրաժեշտ դեպքերը:
  • Հեռախոսի փոփոխություն
  • Հավելվածի ապաակտիվացում հեռախոսից
  • Հավելվածի PIN կոդը մոռանալը
  • Մուտքանունի փոփոխություն