Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Աշխատանք հանուն երեխաների
2019-06-12


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության ‹‹Սորս›› հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը: Արտադրամասում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները միավորվել և գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծում են այն ամենը, ինչի կարիքն ունեն երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող կենտրոնները։


Արտադրամասը «Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել փայտամշակման նոր սարքավորումներ և հումք, որով հատուկ կարիք ունեցող երեխաների համար պատրաստվել են կաշվե և փայտե զարգացման պարագաներ և ադապտացված գույք, որոնք անվճար տրամադրվել են երեխաների վերականգնողական խնդիրներով զբաղվող տարբեր կենտրոնների:


«Ձեռքբերված հումքը նոր սարքավորումների գործածմամբ «Սորս» հիմնադրամը եռապատիկ արդյունք է տվել։ Արտադրանքը բաժանվել է բոլոր կենտրոններին, որտեղ դրա կարիքը եղել է: Վստահ եմ, որ այդ կենտրոններում դեռ երկար ժամանակ կօգտագործեն այդ գույքը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։


«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը
ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:


Մանրամասն
` տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.06.2019 12:17
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am