Մարզային գնման հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:
- Արժույթը - ՀՀ դրամ
- Նվազագույն ժամկետը - 120 ամիս
- Առավելագույն ժամկետը - 180 ամիս
- Նվազագույն գումարը - 1,000,000 ՀՀ դրամ
- Առավելագույն գումարը - 25,000,000 ՀՀ դրամ
- Տարեկան տոկոսադրույքը - 12%,
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
- Նվազագույն կանխավճար - ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի վաճառքի գնի 30%-ը
- Ապահովման միջոց - ձեռքբերվող բնակելի անշարժ գույքը, բացառությամբ մինչև 2 մլն ՀՀ դրամ վարկերի, որոնք տրամադրվում են շարժական գույքի գրավադրմամբ և/կամ մինչև 2 անձի երաշխավորությամբ
- Վարկ/գրավ հարաբերակցություն – վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված գույքի արժեքի 70%-ը
- Վարկի մարման եղանակներ.
- Եկամուտները չեն ստացվում գյուղատնտեսական գործունեությունից
- ամսական հավասարաչափ մասերով
- մայր գումարի հավասարաչափ մասերով,
- ամսական` մայր գումարի հավասարաչափ մարումներով, այնուհետև ամսական հավասարաչափ մարումներով (մարման յուրաքանչյուր եղանակի կիրառման ժամանակահատվածը որոշում է հաճախորդը)
- Եկամուտները ստացվում են գյուղատնտեսական գործունեությունից
- նախորդ կետում նշված 3 տարբերակները,
- մայր գումարի հավասարաչափ մասերով-մայր գումարի վճարումը կատարվում է յուրաքանչյուր տարվա միևնույն ամսին հավասարաչափ մասերով,
- մայր գումարի ոչ հավասարաչափ մասերով –մայր գումարի մարումը կատարվում է յուրաքանչյուր տարվա միևնույն ամսաթվին ոչ հավասարաչափ մասերով,
- այլ մայր գումարի մարումը յուրաքանչյուր տարի կատարվում է տարբեր ամիսներին տարբեր գումարներով,
2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում նշված դեպքերում մայր գումարի տարեկան մարումների քանակը պետք է կազմի առնվազն 2-ը, իսկ տոկոսագումարները պետք է մարվեն յուրաքանչյուր ամիս:
- Վաղաժամկետ մարում – թույլատրվում է. վաղաժամկետ մարման դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը և միայն վարկի գործողության առաջին 3 տարիների ընթացքում վարկի մարման գրաֆիկով նախատեսված ժամկետից շուտ մարվող վարկի մայր գումարի 1%-ը: Վարկի գործողության 4-րդ տարվանից վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում,
- Վարկառուին (համավարկառուին) ներկայացվող պահանջներ - վարկառուն (համավարկառուն) չպետք է ունենա ընթացիկ ժամկետանց պարտավորություն, բոլոր գործող վարկային պարտավորությունները պետք է դասակարգված լինեն որպես ստանդարտ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի գծով ուշացած օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
- Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեններ),
- Հանրային ծառայությունների համարանիշ,
- Դիմողի, գնվող/գրավադրվող անշարժ գույքի համասեփականատերերի ամուսնության վկայականներ (պատճեններ) վերջիններիս ամուսնացած լինելու դեպքում,
- Տնային տնտեսության անդամների անձնագրեր (գյուղատնտեսությունից ստացվող եկամտի հիման վրա վարկ տրամադրելու դեպքում)
- Ծննդյան վկայական(ներ) (պատճեններ) երեխաների համար (առկայության դեպքում),
- Տեղեկանք դիմողի աշխատավայրից, որտեղ պետք է նշվի աշխատավարձի (եկամտի) մեծությունը (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով), զբաղեցրած պաշտոնը և աշխատանքային ստաժը: Տեղեկանքն առնվազն պետք է պարունակի աշխատանքի վայրի հասցեն, գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարները, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը (առկայության դեպքում),
- Դիմողի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, պարգևավճարներ և այլն), ինչպես նաև այլ ծախսերի մասին տեղեկություն (օր. ալիմենտի կամ խնամքի կամ պահպանման այլ ծախսերի մասին),
- Դիմողի զբաղվածությունը 12 ամսից պակաս լինելու դեպքում տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը),
- Գնվող, գրավ առաջարկվող այլ գույքի սեփականության վկայական (պատճեն),
- Գնվող անշարժ գույքում գրանցված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
- Վաճառողի` անշարժ գույքի սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ, որը կարող է լինել, օրինակ, հետևյալը.
- ժառանգության իրավունքի վկայագիր` տրված նոտարի կողմից,
- գույքը հրապարակային սակարկությունների միջոցով ձեռք բերելու վկայական` տրված նոտարի կողմից,
- գույքի օտարման մասին առուվաճառքի կամ այլ պայմանագրեր,
- Սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից գույքի գնահատման հաշվետվութուն,
- Եթե դիմողը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ.
- Կանոնադրության պատճեն, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով) կամ տեղեկանքի պատճեն, ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության), 1
- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),
- Հարկային տեսչության կողմից հաստատված վերջին 12 ամիսների հաշվետվություններ (ֆինանսական հաշվետվություններ, եկամուտ և ծախսերի հաշվետվություններ (վերջին 6 ամիսների), հարկային հաշվետվություններ)
- Եթե դիմողը զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ.
- տեղեկանք գյուղապետարանից,
- գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, շինությունների, գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերև/կամ սեփականության վկայականներ:
Դիմողին վերաբերվող նույն փաստաթղթերը պետք է ներկայացվեն նաև համավարկառուի կողմից (համավարկառուի առկայության դեպքում):
Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):
1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
- Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ՝ կանխիկացման հնարավորությամբ,
- Վարկը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում,
- Վարկը ստանալու համար վարկառուի եկամուտները չբավարարելու դեպքում կարող են հանդես գալ համավարկառուներ: Համավարկառու կարող են հանդիսանալ վարկառուի ամուսինը, դիմողի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները,
- Ձեռքբերվող/գրավադրվող գույքի գնահատումը կատարվում է Բանկի հետ համագործակցող սերտիֆիկացված անկախ գնահատողի կողմից,
- Անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկերի գործողության ողջ ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը, ինչպես նաև վարկառուի (համավարկառու(ներ)ի) դժբախտ պատահարներից մահացության դեպքերը ենթակա են տարեկան կտրվածքով պարտադիր ապահովագրման` վարկի մնացորդային գումարի չափով: Մինչև 2 մլն ՀՀ դրամ անշարժ գույքի գնման հիփոթեքային վարկերի դեպքում ձեռքբերման գույքի ապահովագրություն չի պահանջվում:
- Գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը կատարվում է Բանկի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Բանկի համար ընդունելի պայմաններով,
- Վարկ տրամադրելու դրական որոշման կամ վարկի մերժման գործոն է հանդիսանում հաճախորդի վարկունակությունը,
- Վարկային դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 15 բանկային օրվա ընթացքում,
- Հաճախորդին վարկային դիմումի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում,
- Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում,
- 90 օրից ավել վարկի մարումները ուշացնելու և տարեկան ապահովագրությունը ժամանակին չկատարելու դեպքում վարկը համարվում է չորակավորված, ինչի արդյունքում վարկի տոկոսադրույքը կարող է վերանայվել և սահմանվել տվյալ պահին հիփոթեքային վարկերի շուկայական տոկոսադրույքի սահմաններում,
Ֆինանսական շուկայում Բանկի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումների և/կամ ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման և/կամ նման նախադրյալների առկայության և/կամ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները` այդ մասին առնվազն 30 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին:
Ծանոթացեք ստորև.
Ֆինանսական օգնական
