Ստանդարտ գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց,
- Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի
- Տևողությունը – 6-84 ամիս,
- Նվազագույն գումարը – սահմանված չէ
- Առավելագույն գումարը - 60,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
- Տարեկան տոկոսադրույքը - ՀՀ դրամ` 12-18%, ԱՄՆ դոլար՝ 11-15%, ՌԴ ռուբլի՝ 14-20%
- Մարումների հաճախականությունը - տարեկան նվազագույնը երկու մարում, ընդ որում մարման գրաֆիկը կազմվում է հաշվի առնելով հաճախորդների դրամական հոսքերի առանձնահատկությունները և սեզոնայնությունը
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
- Ապահովման միջոցը - անշարժ գույք, հող, այգիներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական և այլ նշանակության տեխնիկա, սարքավորումներ, խոշոր եղջերավոր անասուններ (մայրական կազմ), այլ գրավներ
- Վարկի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը
- Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթուղթ
- Գործունեության տարածքի/ների սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր
- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում)
- Տեղեկանք հարկային տեսչությունից պարտավորությունների վերաբերյալ
- Էլեկտրոնային եղանակով հարկային տեսչություն ներկայացված վերջին 1 տարվա հաշվետվությունները և հաշվետվություններն ընդունված լինելու վերաբերյալ ծանուցում1
- Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (ներդիրներով) և ՀՎՀՀ-ի պատճեն (ըստ անհրաժեշտության)2
- Տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից2,3,4
- Իրավաբանական անձանց կանոնադրության պատճեն2
- Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ
- Գրավ/ների սեփականության վկայական, տեխնիկական անձնագիր, սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության վկայական և գրավների լուսանկարներ, այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորի(ների) անձնագրի(րերի) պատճեն(ներ)
1 Հաշվետվությունների վրա պետք է կատարել «Իսկականի հետ ճիշտ է» նշումը, ստորագրել և նշել ամիս-ամսաթիվը: Եթե հաճախորդն իրավաբանական անձ է, նշված հաշվետվությունները պետք է ստորագրվեն իրավաբանական անձի, տնօրենի կամ լիազորված անձի կողմից, ինչպես նաև կնքվեն իրավաբանական անձի կլոր կնիքով:
2Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
3Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդորում` իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:
4Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:
Բանկում հաշիվ չունենալու դեպքում` անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):
- Վարկերը տրամադրվում են անկանխիկ,
- Վարկի տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
- Վարկի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում,
- Հաճախորդին վարկի հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում,
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում,
- Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկը կարող է մարվել պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, ժամկետից շուտ մարվող մայր գումարի 0-3%-ը:
- Ֆինանսական շուկայում Բանկի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումների և/կամ ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման և/կամ նման նախադրյալների առկայության և/կամ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները` այդ մասին առնվազն 30 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին:
Ծանոթացեք ստորև.
Գրավի բռնագանձում
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: