Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բեք օֆիսի մասնագետ (Նոտարական բռնագանձումների թիմ)

Հասցե՝ ք. Երևան

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

Աշխատանքային պարտականություններ.

  • հավաքագրման գործընթացում խնդրահարույց վարկերի հետ կապված մուտքային փաստա­թղթե­րի ընդունման իրականացում,
  • գումարի բռնագանձման պահանջով դիմումների, անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, նոտարական գրասենյակ ներկայացում և ընթացքի վերահսկողության իրականացում,
  • անհրաժեշտ փաս­տաթղթերի տրամադրման և տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպում,
  • պարտավորության ամբողջական կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ բանակցությունների միջոցով պայմա­նա­վոր­վա­ծու­թյունների ձեռքբերում, և դրանց կա­տար­ման նկատմամբ վերահսկողության իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության ոլորտում),
  • Բանկային գործունեության, գրավներին և պայմանագրերին առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացու­թ­յուն,
  • Ֆինանսաբանկային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ,
  • Համակարգչային ընդհանուր գիտելիքներ, 
  • Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն,
  • Փաստաթղթաբանություն վարելու կարողու­թյուն,
  • Բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություն։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 30.09.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.09.2025 09:38
////