ACBA Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հաճախորդների սպասարկման մասնագետ «Ապարան» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կմիանա մեր մեծ թիմին և կզբաղեցնի Բանկի «Ապարան» մասնաճյուղում (ք․ Ապարան) Հաճախորդների սպասարկման մասնագետի աշխատատեղը։


Աշխատանքային պարտականություններ

  • կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացում,
  • հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
  • հաճախորդների նույնականացում (KYC), անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ստուգում, մուտքագրում համապատասխան համակարգերում,
  • գործառնական օրվա աշխատանքային փաստաթղթերի կազմում և ստուգում,
  • հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • հաճախորդակենտրոն մոտեցում,
  • կանխիկ գումարի հետ աշխատելու կարողություն,
  • փաստաթղթաբանություն վարելու կարողություն,
  • տվյալների ներմուծման հմտություններ,
  • թվային / մաթեմատիկական գրագիտություն,
  • բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • վաճառքի հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

 

 
Դիմումի ընթացակարգ
Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները job@acba.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով՝ «Հաճախորդների սպասարկման խորհրդատու (ք․ Ապարան)»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Վերջնաժամկետ՝ 20 Օգոստոսի 2022

 

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.07.2022 14:46
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
+37410318888
Էլ.-փոստ` acba@acba.am