Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Երևան)

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակիցներին՝ ովքեր կհամալրեն Երևան քաղաքի մասնաճյուղերի թիմերը՝ ստանձնելով հաճախորդների սպասարկման խորհրդատուներիաշխատատեղերը։


Աշխատանքային պարտականություններ

  • հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում,
  • անկանխիկ գործարքների կատարում` ընթացիկ հաշիվների բացում և փակում, ավանդների ձևակերպում և դադարեցում,
  • համապատասխան քարտերի պատվիրում և տրամադրում,
  • վարկերի և վարկային գծերի դիմումների ընդունում,
  • հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում),
  • աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • հաճախորդակենտրոն մոտեցում,
  • արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում,
  • ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
  • թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն,
  • ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն։

Արտոնություններ.
  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
  • Վճարվող time off։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Վերջնաժամկետ՝ 31 Մայիսի 2023
Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2023 17:59
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am