ACBA Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հեռախոսային կենտրոնի մասնագետ (գիշերային հերթափոխ)

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ և հաղորդակցվելու գերազանց հմտություններ ունեցող թիմակցի, ով կմիանա մեր Հեռախոսային կենտրոնի թիմին և պատասխանատու կլինի հաճախորդներից կողմից ստացված հեռախոսազանգերի և հարցումների վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում,
  • հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում,
  • թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում,
  • կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամե¬րին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն,
  • հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն,
  • իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն,
  • ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • թիմային աշխատանքի հակվածություն։
 
Դիմումի ընթացակարգ
Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները job@acba.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով՝ «Հեռախոսային կենտրոնի մասնագետ (գիշերային հերթափոխ)»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Վերջնաժամկետ՝ 20 Օգոստոսի 2022
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.07.2022 14:48
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
+37410318888
Էլ.-փոստ` acba@acba.am