Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ֆինանսական վերլուծությունների և պլանավորման ավագ մասնագետ

Հասցե՝ ք.Երևան, Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ. 

  • Բանկի և մասնաճյուղերի բյուջեների կազմում, պլանային առաջադրանքների ցուցանիշների կա­տար­ման նկատ­­մամբ հսկողության իրականացում,
  • Ըստ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական միջոցների՝ գնումների պլանավորում և պլանային գնումների վերահսկողության իրականացում,
  • Ըստ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների՝ եկամուտների և ծախսերի պլանավորում, կատարման վերահսկողություն,
  • Բանկի գործունեության և շուկայում զբաղեցրած դիրքի վերաբերյալ տարատեսակ հաշվետվությունների կազմում,
  • Բանկի գործունեության, պրոդուկտների, մասնաճյուղերի վերաբերյալ ֆի­նան­սական վերլուծությունների իրականացում:

Անհրաժեշտ հմտություններ. 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Համապատասխան աշխատանքային փորձի առկայություն ֆինանսաբանկային ոլորտում,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • MS office-ի տիրապետման լավ մակարդակ,
  • Թիմային աշխատանքի հակվածություն,
  • Վերլուծական հմտություններ։

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում։

Հայտարարության վերջնաժամկետն է 30.09.25թ.։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.09.2025 10:35
////