Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Պլանավորման և հաշվետվությունների բաժնի մասնագետ

Հասցե՝ ք. Երևան, Արամի 82-84

Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։30

 

Աշխատանքային պարտականություններ

  • Կորպորատիվ, ՓՄՁ և գյուղատնտեսական բիզնես ուղղությունների պլանավորման աշխատանքների իրականացում,
  • Կատարողականների պլանների մոնիթորինգ և գնահատման իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և բո­վանդա­կու­թ­յամբ հաշվետվությունների պատրաստում,
  • Հետազոտությունների և վերլուծությունների իրականացում՝ օգտագործելով ներքին և արտաքին աղբյուրների տվյալները,
  • Շուկայի զարգացման միտումների գնահատում և բացահայտում, պոտենցիալ վաճառքների հնարավորությունների և եզրակացությունների տրամադրում,
  • Կորպորատիվ, ՓՄՁ և գյուղատնտեսական բիզնեսի պրոդուկտների, վաճառքների և աշխատանքային գործընթացների բարելավման ուղղությամբ առաջարկների ներկայացում՝ հիմք ընդունելով իրականացված վերլուծությունները,
  • Տվյալների ստացման և կառավարման գործիքների բարելավում,
  • Պլանավորման, վերլուծությունների և հաշվետվությունների ներդրման, զարգաց­ման և արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում։

Անհրաժեշտ հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Microsoft Office փաթեթի լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Վերլուծական գործիքների և մեթոդների իմացություն,
  • Պրոդուկտներ և գործընթացներ վերլուծելու, դրանց արդյունավետությունը գնահատելու հմտություններ։

 

Արտոնություններ

  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,

 

Վերջնաժամկետ՝ 30.04.2025թ.

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

 

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 16.04.2025 15:10