Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Ունենալով ընթացիկ հաշիվ Ակբա բանկում՝ Դուք ձեռք կբերեք Ձեր ազատ միջոցները արդյունավետ և ապահով կառավարելու, ինչպես նաև շահավետ կերպով փոխանցումներ իրականացնելու և ստանալու հնարավորություն՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Համակարգիչների ընդհանուր և կիրառական ծրագրային ապահովում, համակարգիչների աշխատանքների վերահսկում,
Ներքին ցանցի սպասարկման իրականացում,
Հաշվառել, սպասարկել և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել համակարգչային տեխնիկան և տպող սարքերը սարքին վիճակում պահելու համար
Հարակից սարքավորումների տեխնիկայի (Cash-in Terminal, տեղեկատվական վահանակ և այլն) ծրագրային ապահովման տեղայնացում, թարմացում և սպասարկում,
Բանկի ներքին համակարգչային և հեռախոսային ցանցերի իրագործման/մոնտաժման հետ կապված գործառույթների իրականցում,
Մասնակցել բանկոմատների տեխնիկական սպասարկման աշխատանքներին,
Մասնակցել Բանկի POS-տերմինալների տեղադրման աշխատանքներին։
Անհրաժեշտ հմտություններ.
Բարձրագույն տեխնիկական կրթություն,
Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
Համակարգչային ցանցերի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ,
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
Թիմային աշխատանքի հակվածություն։
Արտոնություններ.
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
Վճարվող time off։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող և առաջնային ընտրությունն անցած թեկնածուները։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2023 18:01