Visa Signature քարտը հնարավորություն է տալիս ստանալ ճանապարհորդական ապահովագրություն, միջազգային խորհրդատվական ծառայություններ և լրացուցիչ արտոնություններ ու զեղչեր աշխարհի բազմաթիվ հյուրանոցներում, ավիաընկերություններում, խանութներում և ռեստորաններում:
Ունենալով ընթացիկ հաշիվ Ակբա բանկում՝ Դուք ձեռք կբերեք Ձեր ազատ միջոցները արդյունավետ և ապահով կառավարելու, ինչպես նաև շահավետ կերպով փոխանցումներ իրականացնելու և ստանալու հնարավորություն՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Լիազորությունների սահմաններում վերստուգումների անցկացում Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում նաև ակտիվների ֆիզիկական առկայության ստուգումների իրականացում,
Բանկի գործունեության հետ կապված ռիսկերի բացահայտում, ռիսկերի կառավարման գործող համակարգի գնահատում և բարելավման առաջարկների ներկայացում,
ստուգումների հաշվետվությունների և/կամ դրանց նախագծերի քննարկում Բանկի համապատասխան շահագրգիռ ստորաբաժանումների և ղեկավարների հետ, հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման գործընթացին հետևում,
ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
ISO 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտին Բանկի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համապատասխանության տարեկան վերստուգման իրականացում, անհամապատասխանությունների բացահայտում և առաջարկների ներկայացում,
ՏՏ անվտանգության աուդիտի իրականացում, մասնավորապես՝ ցանցերի, օպերացիոն համակարգի, տվյալների կենտրոնի, ծրագրային ապահովման աուդիտ՝ ներառյալ անվտանգության խոցելի կողմերի հայտնաբերումը և ներկայացումը,
Բիզնես և ՏՏ ղեկավարներին ՏՏ ռիսկերի կառավարման, մասնավորապես՝ կիրառական և ենթակառուցվածքային անվտանգության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
ՏՏ համակարգերում պոտենցիալ խոցելիությունների, ռիսկերի և թույլ կողմերի բացահայտում՝ վերանայելով դրանց նախագծումն ու իրականացումը, ինչպես նաև դրանց ընթացիկ գործառնություններն ու սպասարկումը,
ՏՏ ներքին վերահսկողության գնահատում և վերահսկողության բարելավման հնարավորությունների բացահայտում,
Ընդհանուր բիզնեսի և ՏՏ գործընթացների և դրանց առնչվող ռիսկերի լավ իմացություն։
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ համակարգերի, աուդիտի, տեղեկատվական ռիսկերի կամ հարակից ոլորտում,
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
CIA, ISMS Lead Auditor, CISA, CEH, GPEN or GCIH որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
ISAE 3402/3000, SSAE 3402/3000, SOC 1 and SOC 2, COSO, COBIT, ISO/IEC 27000, ISO 31000 կամ համարժեք ստանդարտների տիրապետում,
MS Office համակարգի լավ տիրապետում,
Բիզնեսի և ՏՏ գործընթացների լավ իմացություն, ընդհանուր ՏՏ հսկողություն, վերահսկողության բարելավման հնարավորություններ առաջարկելու ունակությամբ,
Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ։
Արտոնություններ.
Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
Արձակուրդային հատկացումներ,
Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
Վճարվող time off։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող և առաջնային ընտրությունն անցած թեկնածուները։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2023 18:00