Շուրջորյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Հեռախոսային կենտրոնի մասնագետ (գիշերային հերթափոխ)

Աշխատանքի նկարագրություն՝

Մենք փնտրում ենք ակտիվ և հաղորդակցվելու գերազանց հմտություններ ունեցող թիմակցի, ով կմիանա մեր Հեռախոսային կենտրոնի թիմին և պատասխանատու կլինի հաճախորդներից կողմից ստացված հեռախոսազանգերի և հարցումների վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում,
  • Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում,
  • Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում,
  • Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամե­րին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր),
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն,
  • Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն,
  • Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն,
  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային աշխատանքի հակվածություն։

Արտոնություններ.
  • Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն,
  • Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ,
  • Տոնական, նախատոնական պարգևատրումներ,
  • Արձակուրդային հատկացումներ,
  • Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ,
  • Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում,
  • Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում,
  • Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում,
  • Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում,
  • Վճարվող time off։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող և առաջնային ընտրությունն անցած թեկնածուները։

Վերջնաժամկետ՝ 31 Մայիսի 2023

Անուն *
Ազգանուն *
Բջջային հեռ. *
Էլ. հասցե *
Մարզ *
Դիմում *
13MB
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.05.2023 18:00
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am