ACBA Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Համակարգերի մոնիթորինգի մասնագետ (գիշերային հերթափոխ)

Աշխատանքի նկարագրություն

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր IT թիմին որպես Համակարգերի մոնիթորինգի մասնագետ և պատասխանատու կլինի 24/7 ռեժիմով միջադեպերի արդյունավետ մշակման և կառավարման, մոնիթորիգի համակարգերի կարգավորման և սպասարկման համար։


Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել միջադեպերի վերլուծություն և մշակում,
  • արձագանքել ստացվող բոլոր ծանուցումներին, անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել պատասխանատու թիմին,
  • իրականանցել համակարգերի և ցանցի մոնիթորինգ, ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • իրականացնել միջադեպերի և հաճախ կրկնվող խնդիրների լոգավորում։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • բազային գիտելիքներ ՏՏ ենթակառուցվածքների հիմնական հասկացությունների վերաբերյալ,
  • մոնիթորինգի համակարգերի իմացություն (Zabbix, Solarwinds, SCOM) կդիտարկվի որպես առավելություն,
  • հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • հաղորդակցության հմտություններ,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
  • արագ սովորելու, կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության բարձր զգացում։

 

Դիմումի ընթացակարգ
Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները job@acba.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով՝ «Համակարգերի մոնիթորինգի մասնագետ (գիշերային հերթափոխ)»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները:

Վերջնաժամկետ՝ 20 Օգոստոսի 2022
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 19.07.2022 15:18
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
+37410318888
Էլ.-փոստ` acba@acba.am