ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Համակարգային ադմինիստրատոր

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Տիգրան Պետրոսյան 31/1

Աշխատանքի նկարագրություն՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ը փնտրում է սովորելու ձգտում ունեցող, արագ կողմնորոշվող, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության բարձր զգացում ունեցող համակարգային ադմինիստրատորի:

Աշխատանքային պարտականությունները.

  • ՏՏ համակարգերի, ցանցային ենթակառուցվածքի սպասարկում ու ադմինիստրավորում,
  • Նորարարական տեխնոլոգիաների ներդրում:

Ներկայացվող պահանջները.

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում)
  • Օպերացիոն համակարգերի իմացություն (Linux/Unix և Windows Server համակարգերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն)
  • Համակարգչային ցանցերի տարրական գիտելիքներ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Զարգացած  տրամաբանություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Արագ սովորելու, կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության բարձր զգացում:

Դիմումի ընթացակարգ.

Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող անձիք կարող են բեռնել Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը լրացնել և ուղարկել job@acba.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝  Համակարգային ադմինիստրատոր:

Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 31.08.2019թ.

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 24.07.2019 16:20