ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ցանցային ադմինիստրատոր

Աշխատավայրը՝ ք. Երևան, Տիգրան Պետրոսյան 31/1

Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00

Աշխատանքի նկարագրություն՝

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ը փնտրում է ինքնազարգամացման և ինքնակրթման ձգտող Ցանցային ադմինիստրատորի, ով կպահպանի կազմակերպության արժեքները և կապահովի ինֆորմացիայի գաղտնիությունը:

Աշխատանքային պարտականություններ.

  • Սահմանել ցանցային առանձնահատկություններն օգտագործողների հետ շփման արդյունքում: Կատարել աշխատանքային պրոցեսների, հասանելիությունների, ինֆորմացիայի և անվտանգության պահանջների վերլուծություն։ Նախագծել երթուղավորումը՝ ներառելով ինտերֆեյսների կոնֆիգուրացումը և երթուղավորման պրոտոկոլները։
  • Կարգավորել ցանցը՝ գնահատելով ցանցի կատարողական խնդիրները՝ ներառելով հասանելիությունը, օգտագործումը, թողունակությունը (ինչպես նաև ծրագրային մակարդակի տեսանկյունից <Goodput>) և սպասման ժամանակը (latency): Պլանավորել և կատարել սարքավորումների ընտրություն, տեղադրում, կարգավորում և տեստավորում։ Որոշել ցանցային քաղաքականությունը և գործառույթները, ստեղծել կապուղիներ՝ հաշվի առնելով ցանցային անվտանգության սարքավորումները։
  • Պահպանել ցանցի որակյալ աշխատանքը՝ պարբերաբար կատարելով ցանցի մոնիթորինգ, անալիզ և կատարողականի հզորացում։ Ցանցում ի հայտ եկած խնդիրների հայտնաբերում և շուտափույթ լուծում։
  • Ապահովել ցանցի անվտանգությունը՝ զարգացնելով ցանցային հասանելիությունները, մոնիթորինգը, կառավարումը և գնահատումը։ Ստեղծել փաստաթղթեր, ցանցային սխեմաներ, կաբելավորման թերթիկներ և այլն։
  • Կայացնել որոշումներ ցանցի թարմացումների վերաբերյալ՝ խորհրդակցելով տարբեր գործընկերների հետ։ Լրացուցիչ սարքավորումների ուսումնասիում, տեստավորում, գնահատում և տեղադրում։
  • Հասկանալ և տիրապետել օպերացիոն համակարգերի (WINDOWS, Linux և այլն) աշխատանքի սկզբունքներին, կատարել առանձնակի ծրագրային և ցանցային խնդիրների հայտնաբերում, վերլուծություն և լուծում։
  • Տվյալների կենտրոնների բարձր հասանելիության ապահովում։
  • Ծանրաբեռնվածության բաշխման ապահովում։
  • Զարգացնել աշխատանքային գիտելիքները ինչպես ինքնակրթությամբ, այնպես էլ՝ մասնակցելով հնարավոր կրթական միջոցառումներին։
  • Պաշտպանել կազմակերպության արժեքները, ապահովել ինֆորմացիայի գաղտնիությունը։
  • Հասնել կազմակերպության առաջ դրված նպատակներին՝ հիմնվելով սեփական որոշումների վրա։ Ուսումնասիրել հնարավորությունները աշխատանքի մեջ ձեռքբերումների արժեքը բարձրացնելու համար։

Անհրաժեշտ հմտություններ.

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • CISCO ակադեմիայի դասընթացների գիտելիքների իմացություն, CCNA
  • Դինամիկ երթուղավորում (OSPF, EIGRP, RIP և այլն)
  • DNS, DHCP սերվիսների իմացություն և կիրառում
  • NAT, ACCESS Lists
  • LAN, WAN, Wireless LAN
  • TCP-IP, OSI մոդելների լավ իմացություն
  • Մոնիթորինգային համակարգեր
  • SMTP, IMAP, POP պրոտոկոլների իմացություն և կիրառում
  • IPsec-ի իմացություն և կիրառում
  • Linux օպերացիոն համակարգի հետ աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Դիմումի ընթացակարգ

Նշված պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող անձիք կարող են բեռնել Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը լրացնել և ուղարկել job@acba.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝  Ցանցային ադմինիստրատոր:

Տեղեկացնում ենք, որ թերի և ոչ պատշաճ կերպով լրացված դիմումի ձևը, ինչպես նաև այլ կազմակերպությունների կամ այլ ֆորմատով լրացված դիմումի ձևերը, ռեզյումեները և ինքնակենսագրականները չեն ընդունվի և ընթացք չի տրվի:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող սահմանափակ թվով թեկնածուներ:

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝  31.08.2019թ.

 

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 24.07.2019 15:20