|
ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
հաճախորդի նկատմամբ՝
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ տնտեսավարողի մասով վարչական վարույթ հարուցված չէ, կամ
բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:Վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով.
Արժույթը
Դրամ կամ արտարժույթ (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ)։
Ժամկետները
Մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար ՀՀ դրամով վարկերի դեպքում, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար։
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը
Մինչև 6 ամիս ՀՀ դրամով վարկերի դեպքում, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 3 ամիս։
Առավելագույն գումարը
Մեկ տնտեսավարողին՝ ՀՀ դրամի դեպքում 250 մլն ՀՀ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 125 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։
Առավելագույն փաստացի տոկոսադրույքը
Տարեկան 12% ՀՀ դրամով վարկերի և տարեկան 9% արտարժույթով վարկերի դեպքում:Կախված վարկի նպատակից կարող են կիրառվել վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հետևյալ սահմանաչափերը.
Վարկի նպատակը |
ՀՀ դրամի դեպքում |
Արտարժույթի դեպքում |
Աշխատավարձ |
ամբողջությամբ |
ամբողջությամբ |
Հարկեր |
ամբողջությամբ |
ամբողջությամբ |
Հումք |
7% |
6% |
Սարքավորումներ |
6% |
5% |
Կոմունալներ |
10% |
8% |
Սնունդ և դեղորայք |
8% |
6% |
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ
Ելնելով տարաբնույթ հանգամանքերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
1Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
2Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում` իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականը իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:
3 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:
Կանոնադրական կապիտալում 2020-ի ընթացքում ներդրում իրականացրած տնտեսավարողների համար օժանդակության գործիքի առանձնահատկությունները
- Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
- Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝