ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ուղղակի, անուղղակի նշանակալից մասնակիցներ, Բանկի դուստր ընկերություններ

Ուղղակի նշանակալից մասնակիցներ

«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն

  • 2338 բաժնետոմս (93.52%)
  • Գործունեության տեսակը` առևտրային կազմակերպություն: «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՓԲԸ գործունեության հիմնական նպատակն է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում ունեցած մասնակցության շնորհիվ նպաստել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղացիական միջավայրի և համայնքների բարգավաճմանը, գյուղական շրջաններում և համայնքերում բիզնես միջավայրի աշխուժացմանը և զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

«ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերություն

  • 162 բաժնետոմս (6.48%)
  • Գործունեության տեսակը` բանկային գործունեություն

Բանկի դուստր ընկերություններ

«ԱԳԲԱ-Լիզինգ» փակ բաժնետիրական ընկերություն

  • Գործունեության ոլորտը` վարկային կազմակերպություն

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ

  • Գործունեության ոլորտը` ներդրումային ֆոնդի կառավարիչ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ



ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28/04/2017թ.-ի թիվ 27 ԾՕՀ Ա որոշմամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն որակվել (ճանաչվել) են որպես ֆինանսական խումբ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ» անվանմամբ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նշանակվել է որպես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՄԲԻ» պատասխանատու անձ:

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 06.02.2019 12:07