| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.50 | 365.03 | | RUR | 11.75 | 11.95 | 11.90 | | EUR | 465.00 | 472.00 | 468.19 | | GBP | 556.00 | 568.00 | 561.74 | | CHF | 354.00 | 364.00 | 361.02 | | | | | | DATE | 03.09.2010 | 15:10PM | |
|
 |
|
| |
 |
|
|
Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկեր |
|
|
Այսօր արդեն իմաստ չունի քողարկել Ձեր բնակարանների ներքին հարդարանքի թերությունները, քանի որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջարկում է վարկեր բնակարանների վերանորոգման համար:
| Վարկի տրամադրման պայմաններն են. | | |
Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկերը տրամադրվում են 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական այն անձանց, ովքեր վարկի գործողության ողջ ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը,
Արժույթը` ՀՀ դրամ, արտարժույթ,
Վարկի տևողությունը` 3-60 ամիս,
Վարկի նվազագույն գումարը` 200,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
Վարկի առավելագույն գումարը` 10,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ,
Տարեկան տոկոսադրույքը`
- ՀՀ դրամով` 18-20%,
- արտարժույթով` 16-18%,
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ,
Կանխավճարի նվազագույն մեծություն չի նախատեսվում:
ՕՐԻՆԱԿ`
Դուք ցանկանում եք վերանորոգել Ձեր բնակարանը` փոխել առաստաղը, հատակը և այլն, որն իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է 1,500,000 ՀՀ դրամ 3 տարի ժամկետով, Բանկի Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկերի միջոցով կարող եք ձեռք բերել այդ անհրաժեշտ գումարը` ամսական վճարելով ընդամենը 55,745 ՀՀ դրամ և Դուք կունենաք նոր վերանորոգված բնակարան:
Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկի դիմում` լրացված և ստորագրված հաճախորդի կողմից,
Հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
Հաճախորդի սոցիալական քարտ (պատճեն),
Տեղեկանք բնակության վայրից («երրորդ ձև»),
Ամուսնության վկայական (պատճեն)*,
Վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայական (պատճեն),
Վերանորոգվող անշարժ գույքի համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր (պատճեն),
Դիմողի աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից,
Տեղեկանք դիմողի աշխատավայրից` վերջինիս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով),
Աշխատանքային պայմանագիր (պատճեն)*,
Տեղեկանք հաճախորդի ընտանիքի այլ անդամ(ներ)ի աշխատավայրից` վերջին(ներ)իս ստացած ամսական միջին եկամտի վերաբերյալ (հաշվարկը կատարվում է վերջին 12 ամսվա կտրվածքով)*,
Հաճախորդի այլ եկամուտը հավաստող փաստաթղթեր (վարձակալական վճար, տոկոսային եկամուտ կատարված ներդրումներից և այլն)*,
Որպես գրավ առաջարկվող գույքի սեփականությունը հավաստող փաստաթուղթ(եր) (պատճեն),
Ընթացիկ և/կամ կապիտալ վերանորոգման անհրաժեշտ աշխատանքների և ծախսերի նախահաշիվ` լրացված հաճախորդի կողմից:
*- օժանդակ փաստաթուղթ:
Անվանական տոկոսադրույքը վարկային պայմանագրի գործողության ընթացքում անփոփոխ է:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումների հաճախականությունը սահմանված է ամսական, սակայն կարող է սահմանվել ազատ գրաֆիկ` կախված եկամուտների սեզոնայնությունից:
Վարկը պետք է ապահովված լինի: Որպես ապահովման միջոց կարող է հանդես գալ վերանորոգվող կամ այլ անշարժ գույքի, շարժական գույքի, թանկարժեք մետաղների, դրամական միջոցների գրավը և այլն: Գրավից բացի կարող է պահանջվել նաև երաշխավորություն(ներ):
Տրամադրվող վարկի գումարը և 18 ամսվա տոկոսների հանրագումարը չեն կարող գերազանցել գրավադրված գույքի գնահատված արժեքի 83.33%-ը:
Գրավատուն պարտավորվում է համաձայն ՀՀ քաղաքացիական օրսնսգրքի 237 հոդվածի 1-ին կետի գրավի առարկան լրիվ արժեքով ապահովագրել կորuտյան և վնաuվածքի ռիuկերից, իuկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաu գումարով:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց առավելագույնը 10 բանկային օրվա ընթացքում: Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ որոշման արդյունքները հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացքում: Վարկը տրամադրվում է վարկավորման համար հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո 3 բանկային օրվա ընթացքում:
Վարկի տրամադրման մասին դրական կամ բացասական որոշման կայացման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատականը:
Գրավադրված գույքը վարկառուի կողմից վարկի մարումներն ուշացնելու կամ վարկը չմարելու պատճառով առգրավվել:
Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Անշարժ գույքի վերանորոգման (վերակառուցման) հիփոթեքային վարկի համար վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին հաճախորդից գանձվում է միջնորդավճար` վարկի գումարի 3%-ի չափով:
Միջնորդավճարների և այլ հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին կարող եք ծանոթանալ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից իրականացվող գործառնությունների տվյալ պահին գործող սակագներում :
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 02.08.2010թ., 09:15 |
|
|