| |
 |
| |
Գնում |
Վաճ |
ԿԲ |
| USD | 363.00 | 366.50 | 365.03 | | RUR | 11.75 | 11.95 | 11.90 | | EUR | 465.00 | 472.00 | 468.19 | | GBP | 556.00 | 568.00 | 561.74 | | CHF | 354.00 | 364.00 | 361.02 | | | | | | DATE | 03.09.2010 | 15:10PM | |
|
 |
|
| |
 |
|
|
|
|
ALLURE համակարգը մեծ հնարավորություններ է ընձեռում ԱՊՀ երկրներից և հակառակը ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային փոխանցումներ իրականացնելու համար:
Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլիով:
Գործում է մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ, որը կազմում է 15,000 ԱՄՆ դոլար, 15,000 Եվրո և 599,999 ռուսական ռուբլի:
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է
ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ,
նշել ստացողի երկիրը, քաղաքը, ստացողի անուն ազգանունը:
Փոխանցված գումարը ստանալու համար անհրաժեշտ է
ներկայացնել անձնագիրը և փոխանցման կոդը (այս համակարգի կոդերը բաղկացած են 10 նիշից և կարող են նաև տառեր պարունակել):
| ALLURE փոխանցումների համակարգի պայմաններն են` | | |
Վճարումներն ու փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլով:
Բանկը փոխանցվող գումարի ընդունումը կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
Փոխանցման կատարման արագություն - գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում:
Կիրառվում է ցածր սակագին, սակագինը կախված է ուղարկվող գումարի չափից:
Հասցեատերը ստանում է մաքուր գումարը և այն ստանալուց չի վճարում միջնորդավճար, փոխանցման միջնորդավճարը վճարում է միայն ուղարկողը:
Գործում է մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ, որը կազմում է 15,000 ԱՄՆ դոլար, 15,000 Եվրո և 599,999 ռուսական ռուբլի:
Գումար փոխանցողից չի պահանջվում նշել ստացող բանկի կոնկրետ հասցեն, ստացողը հնարավորություն ունի ստանալ գումարը համակարգի ցանկացած կետում:
Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի: Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնելուց:
Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
Համակարգի սպասարկման կետերի վերաբերյալ տեղեկությունը կարող եք գտնել www.allure.su ինտերնետային հասցեում:
Համակարգը նաև լրացուցիչ ծառայություններ է մատուցում, օրինակ` հնարավորություն է ընձեռում փոխանցմանը կից ստացողին ուղարկել 210 նիշից բաղկացած կարճ հաղորդագրություն:
Փոխանցումները և վճարումները համակարգի միջոցով կատարվում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ շրջանների բոլոր մասնաճյուղերում
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Անգլերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն լեզվով տարբերակին:
Թարմացված է առ 25.01.2010թ., 10:00 |
|
|