Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ներդրվել է քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության նոր համակարգ:
2015-02-02

Նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է Visa և MasterCard քարտերով ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝ պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure ամենաառաջադեմ տեխնոլոգիայով:

3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified By Visa և MasterCard SecureCodeտարբերանշանները կրող կայքերում ինտերնետային վճարումներ իրականացնելիս նույնականացնել քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:

Բանկում գրանցված բջջային հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում,Verified By Visa և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝ մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը:

Ուստի, 3D Secure անվտանգության համակարգից օգտվելու համար խորհուրդ ենք տալիս համոզվել, որ Բանկում գրանցված է Ձեր գործող բջջային հեռախոսահամարը:

3D Secure ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.03.2015 14:15
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am