
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հավաքականի կազմում հանդես եկավ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, “Փյունիկ” ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Բավականին հետաքրքիր մրցապայքարում ընթացող խաղն ի վերջո ավարտվեց 1:1 հաշվով:
Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը:
Ֆուտբոլայհին երեկոյի նկարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Բարեգործական խաղ Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ