Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Կրկնակի բնապահպանական միջոցառում Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում
2015-04-27


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մակապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:

Բանկը Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրեց արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները:


Բացի այս, արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և վերականգնողական կենտրոնի աշխատակիցները մանկական վերականգնողական կենտրոնի տարածքում իրականացրեցին համատեղ գարնանային ծառատունկ, որի ընթացքում տնկվեց 100 ծառ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 06.08.2015 10:16
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am