Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Պատմություն և առաքելություն

Բանկի առաքելությունը

Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը։

Բանկի հիմնադրումը

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը.

  • ծրագրի իրականացման առաջին փուլում (1993–1994թթ.) ուսումնասիրվեցին Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվեց Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը:
  • 1994թ. սեպտեմբերից մինչև 1995թ. դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցավ ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում, որի հիմնական ձեռքբերումը եղավ 60 գյուղացիական փոխօգնության միավորումների ստեղծումը: Գյուղացիական փոխօգնության միավորումներ ստեղծվեցին Հայաստանի չորս մարզերում` Արմավիր (Էջմիածին), Արարատ (Արտաշատ) և Շիրակ (Գյումրի) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր):
  • գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 20.02.2023 15:56
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am