Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բանկի ձեռքբերումները

Բանկի մասին

1996թ-ից մինչև այժմ Ակբա բանկը գրանցել է դինամիկ զարգացման կայուն տեմպեր և ներկայումս հանդիսանում է Հայաստանի խոշորագույն և ֆինանսապես կայուն բանկերից մեկը:

Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

Բանկի նկատմամբ մեծ հետաքրքրություն և համագործակցության պատրաստակամություն է նկատվում զանազան միջազգային, ֆինանսական և գյուղատնտեսական կազմակերպությունների կողմից: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության նպաստավոր պայմաններ են ստեղծված նաև այն պատճառով, որ դրանցից մի մասը բանկը դիտում են որպես ֆինանսական, իսկ մյուս մասը` որպես գյուղատնտեսական ծրագրերի իրագործման գործիք:

Բանկի գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը: 1996թ-ին բանկը տրամադրում էր միայն կարճաժամկետ սեզոնային գյուղատնտեսական վարկեր: Ստեղծմանը հաջորդող տարիներին բանկն աստիճանաբար տրամադրել Է նաև վարկեր գյուղացիական միջավայրում իրականացվող ոչ գյուղատնտեսական ծրագրերի, իսկ 1999թ.-ից` նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Ներկայումս բանկն առաջարկում է բազմատեսակ ունիվերսալ վարկային պրոդուկտներ և տնտեսության իրական հատվածում վարկային ներդրումների ծավալով Հայաստանյան բանկերի մեջ առաջատարներից մեկն է: Վարկային ներդրումները կենտրոնական տեղ են զբաղեցնում բանկի հեռանկարային զարգացման ծրագրերում:

Բրիտանական Financial Times հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից բանկը հինգ տարի (2000թ., 2001թ., 2002թ., 2006թ. և 2008թ.) ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ, իսկ Հայաստանի Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական Բանկի համատեղ կարծիքով 4 տարի շարունակ ճանաչվել է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր:

2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար Գերմանական Commerzbank AG բանկը Ակբա բանկին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ: Ակբա բանկի կողմից կատարվող միջազգային փոխանցումները համապատասխանում են միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին, այսինքն բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ` բացառելով մարդկային միջամտությունը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունը: 2010 թ-ի ընթացքում Ակբա բանկի STP ցուցանիշը կազմել է 99.3 %:

Ակբա բանկը շարունակում է առաջինը լինելու բարի ավանդույթը և 2011թ. առաջին անգամ ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ Ակբա բանկը վարկային պորտֆելը հատեց 100 մլրդ ՀՀ դրամի սահմանը:

Բանկն իր ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարն է Հայաստանի բանկային համակարգում, ինչպես նաև 2012թ. դեկտեմբերի դրությամբ Բանկն առաջին տեղն է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ակտիվների, կապիտալի, վարկային պորտֆելի այդ թվում նաև Գյուղատնտեսական վարկային պորտֆելի մեծությամբ:

Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկն այսօր իրականացնում է բազմաբնույթ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, անվանական դրամական չեկային գրքույկների տրամադրում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, ինչպես նաև առևտրային, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային, վերանորոգման, գյուղատնտեսական, ապառիկ վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express® Gold, American Express® Blue և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.03.2023 09:19
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am